«Իր քայլվածքով կինը ամեն ինչ կարող է ցույց տալ ՝ թույլ չտալով տեսնել ոչինչ». Մերի Հակոբյան

21:38   7 մարտի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներակայացել է դասական կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է կապույտ երանգի կոստյում, մուգ գույնի բլուզ։ Դերասանուհու ուղիղ հարդարված վարսերն արձակված են, վառ շպարով է։ Հրապարակմանը կից Մոսկվայում բնակվող դերասանուհին գրել է․ «Իր քայլվածքով կինը ամեն ինչ կարող է ցույց տալ ՝ թույլ չտալով տեսնել ոչինչ»։

Օրերս հրապարկված լուսանկարում դերասանուհին վագրային պրինտով հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Դուք պետք է արդեն այսօր ինքներդ ձեզ վերաբերվեք որպես մարդու, որը հաջողության է հասել»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր նա։

 

Լուսանկարը՝ lon__94



© NEWS.am STYLE