Սելենա Գոմեսը թողարկել է «Selfish Love» երգի հիման վրա նկարահանված սյուռեալիստական տեսահոլովակը

23:03   7 մարտի, 2021

Սելենա Գոմեսն ու DJ Snake-ը YouTube-ում ներկայացրել են «Selfish Love» երգի սյուռեալիստական տեսահոլովակը: Երգը կհայտնվի երգչուհու «Revelacion» մինի-ալբոմում։

Տեսահոլովակում DJ Snake-ի հերոսը հայտնվում է տարօրինակ գեղեցկության սրահում, որը կառավարում է Սելենա Գոմեսի գեղեցիկ սանրվածքով աղջիկը: Մինչ նրան ծառայություններ են մատուցում, երգչուհին պատմում է, որ խանդի զգացում ունի։

Սա առաջին դեպքը չէ, երբ երգչուհին համագործակցում է DJ Snake-ի հետ: 2018թ․-ին նրանք ներկայացրել են «Taki Taki» կրակոտ երգը եւ դրա հոլովակը։ Այժմ տեսահոլովակն ունի ավելի քան երկու միլիարդ դիտում։

Սելենա Գոմեսի «Revelacion» ալբոմը կթողարկվի մարտի 12-ին։

Աղբյուրը՝ РИА Новости



© NEWS.am STYLE