Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հայտնել են երեխայի սեռը

09:01   8 մարտի, 2021

Արքայազն Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում բացահայտել է երեխայի սեռը։

«Ցանկացած քանակի երեխաներ ունենալը՝ մեկը կամ երկուսը, հիանալի է։ Բայց մենք տղա ունենք, իսկ հիմա նաեւ՝ աղջիկ. էլ ինչ կարելի է ցանկանալ»,- ասել է արքայազնը։

Զույգի առաջին երեխան լույս աշխարհ է եկել 2019թ․-ի մայիսի 6-ին, ամուսինները որդուն Արչի են անվանել։

Փետրվարի 19-ին հայտնի է դարձել, որ արքայազն Հարին ու Մեգանը Մարքլը հայտարարել են, որ չեն վերադառնա թագավորական ընտանիքի անդամների պաշտոնական պարտավորությունների կատարմանը։

 



© NEWS.am STYLE