«Ընտանիք». Սիլվա Հակոբյանի լուսանկարը դստեր ու ամուսնու հետ Նորավանքից

18:37   9 մարտի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սիլվան պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Երգչուհու ամուսինը գրկել է փոքրիկին։ «Ընտանիք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սիլվան՝ նշելով, որ այն արվել է Նորավանքում։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ ընտանիք»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը կրում էր սեւ գույնի սպորտային կոստյում, նույն երանգի մարզակոշիկներ։ Սիլվա Հակոբյանն արձակել էր մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Դեպի Վլադիվոստոկ»։



© NEWS.am STYLE