«Երջանկությունը ստեղծվում է մանրուքներից, փոքր, աննշան ուրախություններից». Մերի Հակոբյան

21:42   9 մարտի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Մերին սեւ տաբատ է կրում ու սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Երջանկությունը կազմվում է մանրուքներից, փոքր, աննշան ուրախություններից. մեծ երջանկությունը երկնքից չի ընկնում, այլ մանրակրկտորեն ստեղծվում է»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր կապույտ երանգի կոստյում, մուգ գույնի բլուզ։ Դերասանուհու ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, նա վառ շպարով էր։ Հրապարակմանը կից Մոսկվայում բնակվող դերասանուհին գրել էր․ «Իր քայլվածքով կինը ամեն ինչ կարող է ցույց տալ ՝ թույլ չտալով տեսնել ոչինչ»։



© NEWS.am STYLE