Yeezy-ի մարզակոշիկները, որոնք համեմատել էին խինկալիի հետ, մեկ րոպեի ընթացքում սպառվել են

23:12   8 մարտի, 2021

Ռեփեր եւ դիզայներ Քանյե Ոեւսթի ապրանքանիշի կոշիկի նոր զույգն ամբողջությամբ գնել են մեկ րոպեից պակաս ժամանակում, հայտնում է Page Six-ը։

Խոսքը 450 Cloud White կոշիկի մասին է, որը ծաղրել էին խինկալիին նմանության պատճառով։ Այն պատրաստված է բաց մոխրագույն, ցանցկեն նյութից եւ կապվում է քուղերով։ Նշվում է, որ հենց մարզակոշիկը հասանելի է դարձել Adidas եւ YeezySupply.com կայքերում, երկրպագուները սկսել են պատվերներ կատարել։

Սկզբնական արժեքը կազմում է 200 դոլար, սակայն երկրորդային շուկայում մոդելը վերավաճառում են 900 դոլարից բարձր գնով։



© NEWS.am STYLE