Հայտնի է, թե ով Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթին

00:11   9 մարտի, 2021

Երգչուհի Manizha-ն Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին։ «Առաջին ալիքի» եթերում հայտարարել են, որ արտիստը կկատարի «Russian woman» երգը։

Manizha-ն հանդիսատեսի քվեարկությամբ 39,7 տոկոս ձայն է հավաքել։ Նա մրցում էր «Therr Maitz» խմբի հետ, որը տոնական շոուի ընթացքում ներկայացնում էր «Future is bright» երգը, ինչպես նաեւ «#2Маши» դուետի հետ, որը կատարել է «Bitter words» կոմպոզիցիան։ Նրանք համապատասխանաբար 24,6 եւ 35,7 տոկոս ձայն են հավաքել։

Արդյունքների հրապարակումից հետո Manizha-ն հանդիսատեսին շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Նա հավաստիացրել է, որ չի սխալի եւ ամեն ինչ կանի «ինչպես հարկն է, ազնվորեն»։

«Եվրատեսիլ 2021»-ն անց կկացվի մայիսի 18-22-ը Ռոտերդամում, մրցույթին կմասնակցի 40 երկրի ներկայացուցիչ։ Կազմակերպիչները հայտնել են, որ մրցույթն անց կկացվի օֆլայն ձեւաչափով, սակայն պատվիրակությունների եւ լրագրողների քանակը կկարճատեն։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հանդիատեսը ներկա կլինի, թե՝ ոչ։

Օրեր առաջին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝ «Առաջին ալիքի»



© NEWS.am STYLE