«Teen Vogue»-ի նոր խմբագրին 10 տարվա վաղեմության հրապարակումների պատճառով  մեղադրել են ասիացիների հանդեպ ռասիզմի համար

19:44   9 մարտի, 2021

«Teen Vogue» պարբերականի՝ ավելի քան 20 աշխատակից հանդես է եկել ընդդեմ 27-ամյա Ալեքսի Մաքքամոնդնի նշանակման գլխավոր խմբագրի պաշտոնում Twitter-ում հրապարակումների պատճառով, որոնք նա արել է 2011թ․-ին, երբ դեռահաս է եղել։ «Condé Nast» ընկերությունը նոր գլխավոր խմբագրի անունը հայտարարել է ուրբաթ օրը, եւ արդեն հանգստայան օրերին համացանցում են հայտնվել է Ալեքսիի նախկին արտահայտությունները, որոնք նվաստացնում են ասիացիների արժանապատվությունը։ Այս պահին հրապարակումները ջնջված են, սակայն դրանք տեղադրել են խմբերն ու նորաձեւության աշխարհում ազդեցիկ մարդիկ։ 2019թ․-ին աղջիկն արդեն իսկ ներողություն է խնդրել դրա համար, սակայն նրա խոսքերն իրավիճակը չեն շտկել։

«Մենք հպարտանում ենք մեր աշխատանքով եւ ներառական միջավայրի ստեղծմամբ։ Այդ պատճառով մենք նամակ ենք գրել Condé Nast-ի ղեկավարությանը Ալեքսի Մաքքամոնդի նշանակման մասին։ Հակաասիական բռնության պատմական բարձր շրջանում մենք՝ Teen Vogue-ի աշխատակիցներս, ամբողջությամբ մերժում ենք այդ տրամադրություններն ու հույս ունենք, որ չենք խախտի մեր լսարանի վստահությունը»,- ասված է Teen Vogue-ի աշխատակիցների նամակում։

Մաքքամոնդի խնդիրը հիմա ավելի բարդ է դարձել, քան թվում է առաջին հայացքից, քանի որ ասիացիների նկատմամբ ատելության հարցը վերջին շրջանում նորաձեւության ոլորտի ուշադրության կենտրոնում է։ Փետրվարի վերջին Նյու Յորքում բողոքների ալիք է բարձրացել. մարդիկ պահանջում էին միջոցառումներ ձեռնարկել ռասսայական նախապաշարմունքների հողի վրա սպանությունների աճի պատճառով։ «Մենք եւս ամերկացիներ ենք։ Բայց մենք վախենում ենք դուրս գալ տնից։ Ամբողջ կյանքում մեզ սովորեցրել են հարմարվել, լռել, անտեսանելի լինել։ Եթե դուք բավարար անտեսանելի եք, կհամարվե ամերիկացի։ Մենք այլեւս չենք լռի»,- նշում էին նրանք։

Ի դեպ, Ալեքսին վերջերս մեկ այլ սկանդալում էր հայտնվել, որը կապված էր ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիայի հետ։ Աղջկա ընկերը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարը, Politico-ի լրագրողին սպառնացել է «ոչնչացնել» իրենց հարաբերությունների մարմասները հարցուփորձով իմանանալու փորձի համար։ Տղամարդը ստիպված է եղել ազատվել աշխատանքից, երբ տեղեկատվությունը հայտնվել է համացանցում։



© NEWS.am STYLE