Դերասան Սամվել Սարգսյանը դարձավ 58 տարեկան

16:32   18 սեպտեմբերի, 2013

Այսօր դերասան Սամվել Սարգսյանը դարձավ 58 տարեկան:  Եկեք վերհիշենք տաղանդավոր արտիստի անցած ուղին:

Ծնվել է 1955թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1980-ականներին աշխատել է Գյումրու Վ.Աճեմյանիանվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ականներին շուրջ 8 տարի` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Կերտել է մի շարք դերեր: Նկարահանվել է Ա.Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» (1984թ.), Է.Բաղդասարյանի «Մարիամ» (2005թ.), Դ.Բաբախանյանի «Հարսնացուն կրկեսից» (2011թ.) ֆիլմերում:

2008-ից սկսել է աշխատել «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ խաղացել է «Կյանքի գինը», «Վերադարձ», «Խաղից դուրս» հեռուստասերիալներում: 

NEWS.am STYLE-ի ողջ անձնակազմը շնորհավորում է Սամվել Սարգսյանին՝ մաղթելով երկար տարիների կյանք եւ նորանոր դերեր:



© NEWS.am STYLE