Ջայդեն Սմիթն իր ապրանքանիշի հավաքածուն կներկայացնի «Pitti Uomo» ցուցադրության ընթացքում

12:39   10 մարտի, 2021

Ջայդեն Սմիթն իր MSFTSrep ապրանքնաիշի հավաքածուն կցուցադրի առցանց ձեւաչափով «Pitti Uomo» ցուցահանդեսի շրջանականերում։ Շոուն անց կկացվի մարտի 10-ին Pitti Connect հարթակում։ Սմիթը բիզնեսով միայնակ չի զբաղվում. նրան օգնում են դերասաններ Մոյզեզ եւ Մաթեո Արիասները։

Նոր հավաքածուն բաղկացած կլինի երեք՝  գենդերային առումով չեզոք կերպարներից։ Հավաքածուում երեք կերպար կներառվի։ Դրանց շարքում են կարճ պիջակից, տաբատով ու քիլթից բաղկացած կոստյումը, հուդի-զգեստը, ինչպես նաեւ դահուկային կոստյում։ Իրերը զարդարված են աբստրակտ պրինտով, երկրաչափական պատկերներով։

Ապրանքանիշի ստեղծողները հավաքածուն նկարագրում են որպես «երիտասարդական ըմբոստացման խորհրդանիշ»։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE