«Էլեգանտ». Մարտայի լուսանկարը

22:46   10 մարտի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն ամբողջությամբ սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին բարձրակրունկներ է ընտրել ու նախապատվություն տվել վառ շպարին։ Թեեւ նա հրապարակումը չի մակագրել, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել. «Էլեգանտ», «անթերի»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի վերնաշապիկ էր կրում։ Երգչուհին հյուսքերով էր, նախապատվություն էր տվել վառ շպարին։ Երիտասարդ մայրիկը սեւ-սպիտակ լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցիկ մայրիկ»։



© NEWS.am STYLE