«Իմ հոգում գարուն է». Լիա Զախարյան

18:11   10 մարտի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկավոր հագուստ է կրում։ Լիան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Լիան սեւ, լայեզր գլխարկ է կրում եւ կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղերով։ «Իմ հոգում գարուն է»,- հրապարակման մեկնաբանություններում ռուսերենով գրել է Լիան։

Օրերս տեղադրված կադրերում Լիան բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր ուսերի հատվածում բաց տոպի եւ գոտու հետ։ Լիան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Ընտրիր քո տրամադրությունը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE