Սելենա Գոմեսը ցանկանում է ավարտել կարիերան

15:01   10 մարտի, 2021

Երգչուհի Սելենա Գոմեսը խոստովանել է, որ մտածում է երաժշտական կարիերան ավարտելու մասին։

Vogue-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ միշտ չէ զբաղվելու երաժշտությամբ։ «Դժվար է շարունակել զբաղվել երաժշտությամբ, երբ քեզ լուրջ չեն ընդունում։ Երբեմն ես մտածում եմ՝ իսկ ո՞րն է իմաստը։ Ինչո՞ւ եմ ես շարունակում»,- ասել է երգչուհին։

Սելենա Գոմեսն իր լավագույն երգն է համարում «Lose You to Love Me» կատարումը, սակայն նշել է, որ այն էլ ոչ բոլորին է դուր գալիս։ «Շատերին է իմ երաժշտությունը դուր գալիս, եւ ես շնորհակալ եմ դրա համար, այդ պատճառով եմ ես շարունակում, բայց կարծում եմ՝ հաջորդ սկավառակն ուրիշ կլինի։ Ցանկանում եմ եւս մեկ փորձ անել, նախքան, հնարավոր է, հեռանամ երաժշտությունից»,- ասել է Գոմեսը։

Սելենա Գոմեսն առաջին սկավառակը՝ «Kiss & Tell», թողարկել է 2009թ․-ին, ավելի ուշ եւս երեք սոլո ալբոմ է ներկայացրել եւ եւս երկուսը Selena Gomez & the Scene-ի համագործակցությամբ։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE