«Հայր եւ դուստր Մանուկյաններ». Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

14:47   10 մարտի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում պատկերված են երգչուհու ամուսինն ու դուստրը՝ Միլան։ Հայրիկը գրկել է փոքրիկին, որը լայն ժպտում է։ «Հայր եւ դուստր Մանուկյաններ»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը կրում էր սեւ գույնի սպորտային կոստյում, նույն երանգի մարզակոշիկներ։ Սիլվա Հակոբյանն արձակել էր մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Դեպի Վլադիվոստոկ»։



© NEWS.am STYLE