19:44 10 մարտի, 2021Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Արփին փայլուն հագուստ է կրում, բաց գույնի տաբատ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Հոգնած, բայց երջանիկ»,- հրապարակման մեկնաբանություններում Արփին օգտագործել է այս հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Արփին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու շպարված չէր։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել։