«Թե մարդու սի՜րտն ես ուզում կարդալ դու, պիտի միշտ նրա աչքերին նայես...»․ Էդգար Իգիթյան

23:34   10 մարտի, 2021

Դերասան Էդգար Իգիթյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Ախթամար» հեռուստասերիալում, իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Թե մարդու սի՜րտն ես ուզում կարդալ դու, պիտի միշտ նրա աչքերին նայես... Հազար աշխա՜րհ էլ թեկուզ դեգերես, հազար լեզու էլ թեկու՜զ իմանաս, չես կարող կարդալ մարդկային հոգին, եթե աչքերի՜ լեզուն... չիմանաս»։

«Որքան երկար եմ ապրում, այնքան ավելի հստակ եմ հասկանում, որ կյանքում գլխավորը՝ հստակ իմանալ, թե ինչ եք ուզում, եւ թույլ չտալ, որ ձեզ շփոթեցնեն այն մարդիկ, որոնք կարծում են, որ ավելի լավ գիտեն», - ավելի վաղ գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE