«Շնորհակալություն քեզ, իմ արքայադուստր». Բեյոնսեն աջակցել է Մեգան Մարքլին

10:09   11 մարտի, 2021

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրինն տված սենսացիոն հարցազրույցի թողարկումից երկու օր անց երգչուհի Բեյոնսեն իր կայքում հատուկ ուղերձ է հղել դքսուհուն։ «Շնորհակալություն քեզ, Մեգան, քո արիության ու լիդերության համար։ Բոլորս ոգեշնչված ենք քեզանով»,- գրել է Բեյսոնսն։

Բեյոնսեն հաղորդագրությունը կցել է Մեգանի հետ հանդիպման լուսանկարը 2019թ․-ի հուլիսին՝ «Առյուծ արքան» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ընթացքում։ Դա հայտնվել էր թեթերի վերնագրերում, երբ Բեյոնսեն խախտել էր կարգը՝ գրկելով Մեգանին։

«Թագավորական անձին գրկելը դեմ է կանոններին։ Ես կարծում եմ, որ Բեյոնսեն հատուկ կարգադրություն է ստացել Ձերդ Թագավորական Գերազացնությունից։ Մեգանն ու Հարին շատ հուզված էին նրա հետ հանդիպումից, ինչպես հայտնի է պալատական աղբյուրը։ Իրականում զույգն առաջաին անգամ էր հանդիպում երգչուհու հետ»,- այդ ժամանակ հայտարարել էր փորձագետ Քեթի Նիկոլը։

Բեյոնսեն Մեգանին անվանում է «իմ արքայադուստ» եւ այդ ժամանակվանից սկսած բազմաթիվ անգամներ արտահայտել է հիացմունքը դքսուհով եւ երեխաների մասին իրենց խոսակցություններով։



© NEWS.am STYLE