Զենդայան Valentino-ի նոր արշավի հերոսուհին է

11:47   11 մարտի, 2021

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի եւ մոդել Զենդայա Քոուլմանը դարձել է Valentino-ի արշավի նոր դեմքը։ Կերպարների հեղինակը դերասանուհու ոճաբան է՝ Լոու Ռոուչը։

View this post on Instagram

A post shared by Zendaya (@zendaya)

Զենդայան Valentino-ի դեսպանն է դարձել 2020թ․-ի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Պյերպաոլո Պիչոլին որոշել է նոր լսարանի ներգրավվել եւ փոխել դասական պատկերացումը Valentino-ի մասին։

Պիչոլիի խոսքով՝ Զենդայան դարձել է նորաձեւության տան հերոսուհու իդեալական մարմնավորում. նա կիսում է ապրանքանիշի արժեքները, մասնավորապես աջակցում է հակառասիստական «Black Lives Matter» շարժմանը։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE