«Վախեցնող է ու ցավոտ, վերջ մազերին». Նաստասյա Սամբուրսկայայի օրգանիզմում հորմոնալ խանգարում է տեղի ունեցել

13:12   11 մարտի, 2021

Դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան այն մարդկանցից է, որոնք չեն շտապում փոքր տկարության դեպքում դիմել բժիշկների օգնությանը։ Այնպես է ստացվել, որ Սամբուրսկայան բաց է թողել խնդիրը, ինչի մասին լրջորեն զղջացել է։ Օրերս նա ստիպված է եղել շտապօգնություն կանչել եւ խախտել աշխատանքային ռեժիմը։

Նաստասյան մինչեւ վերջին պահը վճռականություն չի ունեցել խնդիրների մասին պատմել հանրությանը, սակայն մի քանի ժամ առաջ ստիպված է եղել խոստովանել, որ վերջին շրջանում աշխատել է ուժերի լարումով եւ նկատելիրորեն նիհարել է։

«Շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստանում էին։ Ինքս էլ խճճվել եմ. ճնշումս 160 է, դա վախեցող ու ցավոտ։ Ես այն մարդկանցից են, որոնք ոչինչ չեն ձեռնարկում, քանի դեռ որոտ չի հնչել։ Սակայն դա տեղի ունեցավ, եւ շտապօգնություն զանգ հնչեց։ Վերջին չորս ամիսների ընթացքում առողջությանս հետ տարբեր բաներ են կատարվել՝ սկսած կորոնավիրեժուսից։ Ամեն ինչ չեմ թվարկի, միայն ամենաննչարի մասին. վերջ մազերին, կրկին կարե է հարկավոր ընտրել։ Մրսել էի եւ առավոտյան չէի կարողանում ոտքի կանգնել, իսկ մինչ այդ առավոտյան ժամը 4-ին արթնացա իրանի ճլմումից, իսկ ես երկու օր ներկայացում ունեի»,- խոստովանել է 34-ամյա արտիստը։

Պարզվում է՝ Սամբուսկայայի առողջական շատ խնդիրներ առաջացել են հորմոնալ խախտման պատճառով։

«Հոգնածությանն ավելանում էր տագնապը ցանկացած առիթով։ Դու պարզապես նստած ես տանը, իսկ ադրենալիին այնպես է բարձրանում, որ զգացում է, թե երեք տարեկան ես, ու քեզ միայնակ են թողել սենյակում, եւ թվում է՝ կմահանաս սարսափից։ Իսկ իրականում ոչինչ տեղի չի ունենում։ Տղամարդիկ առհասարակ դա չեն հասկանում, սակայն հորմոնալ խանգարումը ծանր բան է, «հանգստացիր» ասելով ու գրկախառնություններով չեք օգնի ձեր կնոջը։ Մի խոսքով՝ շտապեք անալիզներ հանձնել եւ ժամանակին դիմեք գրագետ մասնագետի։ Մի զբաղվեք ինքնաբուժությամբ եւ մի դիմեք ժողովրդական մեթոդներին՝ առանց հասկանալու, թե ձեր օրգանիզմին ինչ միկրոէլեմետներ չեն բավարարում»,- հետեւորդներին խորհոււդ է տվել Նաստասյան։

Լուսանկարը՝ Instagram

 



© NEWS.am STYLE