18:41 11 մարտի, 2021Երգչուհի Արմինկան նոր լուսնակար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Արմինկան պատկերված է հայկական այբուբենի ֆոնին։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է գոտու եւ սպիտակ բլուզի հետ։ Արմինկան նախապատվություն է տվել պարզա սանրվածքին ու բնական շպարին, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Բոլոր տառերից ու լեզուներից ամենագեղեցիկը»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին պուտավոր պրինտով երկարափեշ զգեստ էր կրում։ Նրա ալիքավոր վերասերն արձակված էին, նախապատվությունը տվել էր վառ շպարին։ Հրապարակմանը կից Արմինկայի երկրպագուները բազմաթիվ հաճոյախություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Յուրօրինակ», «Էլեգանտ», «Միշտ ոճային ու սիրուն»։