16:11 11 մարտի, 2021Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը հետաքրքիր զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Արփին բարձրակրունկներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Շատ գեղեցիկ եք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Արփին փայլուն հագուստ էր կրում, բաց գույնի տաբատ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինը հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Հոգնած, բայց երջանիկ»,- հրապարակման մեկնաբանություններում Արփին օգտագործել էր այս հեշթեգը։