Ճապոնական Issey Miyake ապրանքանիշը տղամարդկանց համար հագուստի մինիմալիստական նոր հավաքածու է թողարկում

18:21   11 մարտի, 2021

2020թ․-ին հայտարարել է տղամարդկանց հիմնական հավաքածուի փակման մասին հայտարարելուց հետո ճապոնական Issey Miyake նորաձեւության ապրանքանիշը տղամարդկանց համար հագուստի նոր հավաքածու է թողարկում՝ Issey Miyake Men։ 

IM Men-ի նոր հավաքածուն կենտրոնացած կլինի մինիմալիզմի եւ ուտիլիտարության գաղափարի շուրջ. հավաքածուի շրջանակներում աշխատանքային համազգեստի ոճով հագուստ կթողարկվի։ Հավաքածուների մշակման պատասխանատուն կլինի Miyake Design Studio թիմը։

Հեղինակները հայտնում են, որ հավաքածուներում կօգտոգործվեն վերամշակվա] նյութեր, իսկ արտադրական թափոնները նվազագույնի կհասցվեն մոդելների խելացի, դինամիկ նախագծման շնորհիվ։ Հացաքածուներում կօգտագործվեն նաեւ տեխնոլոգիական նյութեր, որոնք թույլ կտան հագուստին չփոխվել կրելու եւ տեղափոխելու արդյունքում։

Issey Miyake Men-ի նոր հավաքածուն վաճառքի կհանվի մարտի 13-ին։ Այն կվաճառվի Տոկիոյում գտնվող խանութում եւ առցանց։

 



© NEWS.am STYLE