21:43 11 մարտի, 2021Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին վառ գույնի զգեստ է կրում եւ հավաքել է մազերը։ Գայանե Ասլամազյանը բնական շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Գարուն»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա, իսկ հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել. «Գայանե ջան, շատ գեղեցիկ ես եւ անչափ կանացի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր շագանակագույն մուշտակ։ Նրա վարսերը հավաքված էին, նախընտրել էր նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Գայանեն գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկություն», «Չնաշխարհիկ էակ», «Սիրուն»։