Անջելինա Ջոլի եւ եւս 5 հոլիվուդյան աստղեր, որոնք հոգեկան խանգարում ունեն

23:23   20 մարտի, 2021

Քեթրին Զետա-Ջոնս

Ով կարող էր մտածել, որ «Զորո» ֆիլմից իսպանացի գեղեցկուհին իրականում երկար ժամանակ թաքցրել է հոգեբանական խնդիրները։ Քեթրին Զետա-Ջոնսը տառապում է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի թեթեւ ձեւով` երկրորդ տիպի երկբեւեռ խանգարմամբ, որի մասին հրապարակային հայտարարել է բավական վաղ։ Երկրպագուներից շատերը, դերասանուհու խոսքով, կռահում են, որ պատճառ է դարձել լուրջ սթրեսը, որը նա ապրել է ամուսնուն՝ Մայքլ Դուգալասին քաղցկեղի դեմ պայքարում աջակցելու ընթացքում։

Մել Գիբսոն

Շատերն են ենթադրում, որ Գիբսոնն ամենադրական ու ամենաբարի մարդն է հոլիվուդյան ողջ Օլիմպոսում։ Իրականում դերասանը եւս տառապում մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Եվ պարզվել է, որ այդ «ավազակություններն» ու սերը բուռն երեկոների նկատմամբ պարզապես վաղեմի խնդիրի քողարկում են։

Բրիթնի Սփիրս

Դժվար է մոռանալ այն սրտահույզ պահը, երբ միլիոնավոր աղջիկների կուռքը սափրեց գլուխը։ Դա ոչ միայն իմիջը փոխելու ցանկություն էր, այլեւ ինքնասպանության իրական փորձ։ Վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչների խոսքով, որտեղ 2007թ․-ին գտնվել է Բրիթնին, երգչուհին զբաղվել է դեղորայքային ինքնաբուժմամբ։ Ըստ բժշկական եզրակացության՝ նա նման քայլի է դիմել, քանի որ կարծել է, որ կորցրել է իր կյանքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ տառապել է հետծննդյան դեպրեսիայով եւ երկբեւեռ խանգարմամբ։

Անջելինա Ջոլի

Անջելինան առաջին անգամ դեպրեսիային բախվել է դեռ մանուկ հասակում, երբ հայրն անսպասելիորեն հեռացել է ընտանիքից։ Դեռահաս լինելով՝ Անջելինան ամբողջ ընթացքում սեւ հագուստ է կրել, ինչպես նաեւ ինքնախոշտանգմամբ զբաղվել։ Երբ դերասանուհու կարիերան աճ է գրանցել, նրա մութ անցյալը մոռացվել է, սակայն մոր մահվանից հետո նոր շրջապտույտ է սկսվել, եւ առաջացել է սննդային վարքի խանգարում, որից նա չի կարողանում ազատվել մինչ օրս։

Ջիմ Քերի

Վաղ հասակից աշխարհի ամենահայտնի կատակերգուի մոտ ախտորոշվել է ուշադրության դեֆիցիտ եւ հիպերակտիվություն։ Հենց այդ պատճառով էլ նա որոշել է խնդիրը հավասարակշռել կատակերգական ֆիլմերում մասնակցությամբ, որոնք լիակատար նվիրում եւ էներգիա էին պահանջում։ «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում Քերին խոստովանել է, որ երկար տարիներ իրեն զգացել է «Դիմակը» ֆիլմի իր հերոսի նման. նա նկարահանման հրապարակում ծամածռություն է արել, իսկ տուն վերադառնալով՝ հակադեպրեսանտաներ է խմել թախծի դեմ։ Դերասանի խոսքով՝ այն իրեն հետապնդում է մինչ օրս։

Դեմի Լովատո

Դեմին բոլոր դեռահասների սիրելին է եղել, որոնք երբեւէ դիտել են «Դիսնեյ» ալիքը։ 2010թ․-ին դերասանուհի ոի երգչուհի Դեմի Լովատոն Չիկագոյում հոգեբանական աջակցության կենտրոնում երեք ամիս է անցկացրել։ Բուժման պատճառը երկբեւեռ խանգարումն էր, ինչպես նաեւ երկարատեւ դեպրեսիան, բարդացած բուլեմիան եւ անորեքսիան։  

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Getty Images, BabiradPicture/REX/Shutterstock,

Jordan Strauss/Invision/AP/Shutterstock, Anthony Harvey/Getty Images,

Wireimage, Jordan Strauss/ ssociated Press), Mondadori Portfolio/Getty Images. WireImage



© NEWS.am STYLE