Hugo Boss-ը եւ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան ներկայացրել են երկրորդ համատեղ հավաքածուն

22:31   11 մարտի, 2021

Hugo Boss-ի եւ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի հաջող համագործակցությունը շարունակվում է նաեւ 2021 թվականին՝ Boss x AJBXNG-ի երկրորդ կապսուլային հավաքածուի թողարկմամբ:

Հավաքածուն, որը ներառում է սպորտային հագուստի տարբեր իրեր (հուդի, վերնաշապիկներ, տաբատներ եւ բաճկոններ), պատրաստված է ջերսիից, փափուկ բամբակից եւ տեխնոլոգիական շնչող գործվածքներից:

Boss x AJBXNG-ի առաջին հավաքածուի մեջ ներկայացված ավանդական կոր BOSS լոգոն վերադառնում է նոր ձեւով եւ ուղեկցվում է գրաֆիկական խառնուրդով, որը ստեղծվել է մանրանկարչության լույս արձակող վեցանկյունների օգնությամբ:

«Յուրաքանչյուր մարտահրավեր ուղղված է մեզ ավելի լավը, ավելի ուժեղ եւ իմաստուն դարձնելուն», — ասում է Ջոշուան, ինչպես նաեւ տեղեկացնում է, որ Boss x AJBXNG-ի երկրորդ հավաքածուն հասանելի կլինի առցանց եւ խանութներում՝ 2021 թվականի մարտի 10-ից:



© NEWS.am STYLE