«Երազանքը պետք է նպատակ դարձնել եւ հետագայում դարձնել իրականություն». Լուսինե Թովմասյան

22:13   11 մարտի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Իրականում երազանքները լինում են տարբեր: Երազանքը պետք է նպատակ դարձնել եւ հետագայում դարձնել իրականություն»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լուսինեն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Նա մեկնաբանություններում նշել էր, որ մարտի համար մեծ ծրագրեր ունի։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ»։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE