12:15 12 մարտի, 2021Երգչուի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին փայլուն հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին այն համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսսուարները՝ ականջօերը։ «Ժպիտը երկրորդ լավագույն բանն է, որ կարող ես անել շուրթերիդ հետ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ էր կրում եւ շրջազգեստ, որոնք ընդգծում էին նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը հավաքել էր մազերն ու վառ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ «Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։ Օ․ Բալզակ»,- հրապարակման մեկնաբանություններում մեջբերել էր երգչուհին։