Ռիհաննան մազերի համար կոսմետիկա կթողարկի

23:12   12 մարտի, 2021

Երգչուհի Ռիհաննան ակտիվորեն ընդլայնում է իր բյութի-կայսրությունը․ Fenty Beauty եւ Fenty Skin կոսմետիկայի ապրանքանիշերին շուտով կավելանան նաեւ մազերի համար նախատեսված Fenty Hair արտադրանքը:

Fenty Hair-ի տեսականին կներառի մազերի ներկեր, խնամքի միջոցներ, սթայլինգի ապրանքներ, ինչպես նաեւ սանրներ, հարդարիչներ եւ այլ իրեր։ Ապրանքային նշանի գրանցման մասին փաստաթղթերում առանձին գրված է, որ դրա տակ կթողարկվեն թեփի դեմ ոչ դեղորայքային միջոց, որը վերականգնող լոսյոն եւ մազերի փայլեր:

Դեռեւս հայտնի չէ, թե ապրանքանիշը երբ պաշտոնապես կթողարկվի։



© NEWS.am STYLE