21:48 12 մարտի, 2021Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է վարդի փնջերի կողքին։ «Ես երբեք չեմ «հագենում» այս գեղեցկությունից»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել. «Միշտ տարբերվող եւ ոճային եք, իսկապես կինը պիտի շրջանցի իր տարիքը ու զգա իրեն լիարժեք»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արմինկան պատկերված էր հայկական այբուբենի ֆոնին։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր գոտու եւ սպիտակ բլուզի հետ։ Արմինկան նախապատվություն էր տվել պարզա սանրվածքին ու բնական շպարին, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Բոլոր տառերից ու լեզուներից ամենագեղեցիկը»,- հրապարակումը մակագրել էր նա։