Հայ դիզայներ Վերոնիկա Բաշարաթյանը ներկայացրել է նոր՝ Basharatyan V Frida հավաքածուն (ֆոտո)

15:17   19 սեպտեմբերի, 2013

Հայկական արմատներով դիզայներ Վերոնիկա Բաշարաթյանի Basharatyan V Frida գարուն-ամառ 2014 սեզոնի հավաքածուն ներկայացվել է Լոնդոնում, երիտասարդ դիզայներների Fashion Scout Նորաձեւության շաբաթի շրջանակում:

«BASHARATYAN V-ի յուրաքանչյուր հավաքածու նվիրված է որոշակի երկրի եւ նրա ավանդույթներին: Մեր խնդիրը նորաձեւության պրիզմայի միջով մարդկանց այն ավանդույթները ներկայացնելն է, որոնց մասին նրանք չեն լսել կամ որոնց մասին նեղ կարծրատիպային պատկերացում են ունեցել»,- ավելի վաղ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում ասել էր Վերոնիկան:

Այս հավաքածուի հիմքում Մեքսիկան է ու նկարիչ Ֆրիդա Կալոն, նրա նկարների ինտենսիվ, հագեցած գունապնակը: Առաջարկում ենք վայելել լուսանկարները:



© NEWS.am STYLE