Տրամադրության գույնը սեւ է․ Լիա Զախարյանը՝ գրավիչ կերպարում

22:41   12 մարտի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի հագուստ․ տաբատ, բլուզ, պիջակ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված են, նախապատվությունը տվել է վառ շպարին։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն  նրա երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկավոր հագուստ էր կրում։ Լիան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Լիան սեւ, լայեզր գլխարկ էր կրում եւ կերպարն ամբողջացրել էր խոշոր ականջօղերով։ «Իմ հոգում գարուն է»,- հրապարակման մեկնաբանություններում ռուսերենով գրել էր Լիան։

 

 

Լուսանկարը՝ tyom_akop



© NEWS.am STYLE