ԶԼՄ․ Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը բաժանվել են

11:06   13 մարտի, 2021

Ջենիֆեր Լոպեսի եւ Ալեքս Ռոդրիգեսի ճանապարհները բաժանվել են։ PageSix պորտալը հայտնում է Հոլիվուդի ամենաազդեցիկ զույգերից մեկի բաժանման մասին: Ալեքսը եւ Ջեյ Լոն միասին են եղել մոտ չորս տարի, իսկ երկու տարի առաջ բեյսբոլիստը երգչուհուն ամուսնության առաջարկություն է արել։ Հարսանիքը պետք է տեղի ունենար 2020-ին, սակայն զույգի պլանները հօդս ցնդեցին պանդեմիայի պատճառով։

Զույգի բաժանման պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:



© NEWS.am STYLE