Մարջան Ավետիսյանն՝ առանց շպարի

17:51   13 մարտի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին առանց շպարի է, մազերը հավաքված են։ Հրապարակմանը կից տաղանդավոր դերասանուհին մեջբերել է Գարեգին Նժդեհի հայտնի խոսքերը՝ գրելով․

«Ինչու՞ կը տառապի մարդկային ցեղը:

-Որովհետև միամիտ մարդը իրենից, իր հոգուց դու՛րս փնտռեց և կը փնտռէ երջանկութւնը:

Որովհետև նիւթականացած մարդը չճանաչեց ճշմարիտ երջանկութիւնը և իր կեանքը վերածեց դժողքի»:



© NEWS.am STYLE