«Տղայիս երեւակայությունն՝ ինձ նկարելիս»․ Արմինկայի նոր լուսանկարները

19:36   13 մարտի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է գարնանային եւ հրապուրիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա պատկերված է վարսերի գեղեցիկ փնջով։ Երգչուհին կրում է սեւ բլուզ, վառ երանգի լայնեզր գլխարկ։ Նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Արմինկան գրել է․«Տղայիս երեւակայությունն՝ ինձ նկարելիս»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր վարդի փնջերի կողքին։ «Ես երբեք չեմ «հագենում» այս գեղեցկությունից»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել. «Միշտ տարբերվող եւ ոճային եք, իսկապես կինը պիտի շրջանցի իր տարիքը ու զգա իրեն լիարժեք»։



© NEWS.am STYLE