Նվազագույն շպար, գանգուր վարսեր․ Լուիզա Մելքոնյանի լուսանկարը

23:34   13 մարտի, 2021

Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ, հմայիչ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական քնքուշ կերպարում։ Լուիզան նվազագույն շպարով է, գանգուր վարսերն արձակված են։ Նա կրում է ճերմակ բլուզ, սեւ կաշվե բաճկոն։ Հրապարակմանը կից նա կատակով գրել է․ «Սելֆիշ-շմելֆիշ»։



© NEWS.am STYLE