Հյու Գրանտը բացատրել է՝ ինչու է Լիզ Հերլիին դավաճանել մարմնավաճառուհու հետ

11:09   14 մարտի, 2021

Դերասան Հյու Գրանտը խոստովանել է, որ դավաճանել է իր ընկերուհուն՝ գեղեցկուհի Էլիզաբեթ Հերլիին, մարմնավաճառուհու հետ, քանի որ «Ինը ամիս» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո վատ տրամադրություն է ունեցել։ Արտիստի խոսքով՝ 1995 թվականին, չնայած իր կարիերայի աճին, նա շատ էր անհանգստանում նոր կինոնկարի հաջողության համար։

Ինչպես նշել է դերասանը, նայելով ֆիլմը, որտեղ նկարահանվել են նաեւ Ջուլիաննա Մուրը եւ Ռոբին Ուիլյամսը, նա հասկացել է, որ իրենից բացի բոլորը հիանալի են խաղում: 34-ամյա արտիստը, ով այդ ժամանակ հանդիպում էր Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկի հետ, իրեն ճնշված ու անվստահ էր զգում։

Ֆիլմի հետ կապված մտավախություններն ապարդյուն էին. այն հավաքել է 138,5 մլն դոլար ամբողջ աշխարհում եւ ԱՄՆ-ի վարձույթի վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը: Սակայն Հյուն ստեղծագործական ճգնաժամի հետեւանքներից չի խուսափել։

«Ֆիլմը պետք է դուրս գար այդ դեպքից մեկ կամ երկու շաբաթ անց, եւ ես վատ կանխազգացում ունեի։ Գնում էի ֆիլմի ցուցադրությանը։ Բոլորը հիանալի էին, իսկ ես շատ սարսափելի էի։ Ծանր հոգեվիճակում էի։ Ես Քեն Ռասելի ոճով ընթրիքի էի (Քեն Ռասելը բրիտանացի ռեժիսոր է, որն աչքի էր ընկնում գրոտեսկային եւ իր ժամանակի համար սադրիչ ոճով)», - խոստովանել է Գրանտը։

Այդ ընթրիքից հետո դերասանը «բռնվել է» հարբած վիճակում եւ վերը նշված մասնագիտության տեր կնոջ ուղեկցությամբ։ Նա ձերբակալվել է անպարկեշտ վարքագծի համար եւ դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման։ Նրան նաեւ պարտավորեցրել են 760 ֆունտ տուգանք վճարել, գրում է The Sun-ը։ Ավելի ուշ արտիստին ուղարկում են ՁԻԱՀ-ի խնդրի կրթական դասընթացների։

Հյու Գրանտի խոսքով՝ այժմ ինքն ափսոսում է, որ ցավ է պատճառել իրեն սիրող մարդկանց եւ գործընկերներին։

 



© NEWS.am STYLE