«Իմ կյանքը»․ Արմեն Պետրոսյանի եւ ավագ դստեր լուսանկարը

21:36   14 մարտի, 2021

Պրոդյուսեր, դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում պրոդյուսերը պատկերված է ավագ դստեր՝ Էլինայի հետ։ Հայր ու դուստր հայելու առջեւ են, իսկ հրապարակմանը կից Արմենը գրել է․ «Իմ կյանքը»։ Մեկնաբանությունների հատվածում նրա հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել եւ հիացել են Էլինայով․ «Իսկական գեղեցկուհի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում Արմեն Պետրոսյանը կնոջ հետ էր պատկերված։  Զույգը ջերմ գրկախառնված էր։ Դերասանը հրապարակմանը կից գրել էր․ «Հաճելի հանգստյան օրեր բոլորին»։



© NEWS.am STYLE