«Գրեմմի 2021». Բեյոնսեն ռեկորդ է սահմանել

10:19   15 մարտի, 2021

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն թարմացրել է «Գրեմմի» մրցանակաբաշխության ամբողջ պատմության ընթացքում կանանց շրջանում հաղթանակների թվով ռեկորդը, նա այժմ 28 արձանիկ ունի։ Նախկինում լիդերը քանթրի երգչուհի Էլիսոն Քրաուսն էր՝ 27 մրցանակ։ Անվանակարգերում ամենաշատ հաղթանակների ռեկորդն այս պահին պատկանում է դիրիժոր Գեորգ Շոլթիին, որը 31 հաղթանակ ունի։

63-րդ մրցանակաբաշխության ընթացքում երգչուհին հաղթանակ է տարել «Լավագույն երաժշտական տեսանյութ» անվանակարգում «Brown Skin Girl» երգի համար, ինչպես նաեւ «Լավագույն երգ R&B ժանրում» անվանակարգում՝ «Black Parade» կոմպոզիցիայի համար։

Բաց այդ՝ նա հաղթանակ է տարել «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում՝  Megan Thee Stallion երգչուհու հետ կատարելով «Savage» երգը։

2010թ․-ին «Գրեմմի» 52-րդ մրցանականաբաշխությանը Բեյսոնսեն մեկ տարվա համար 10 մրցանակ է ստացել, ինչը եւս ռեկորդ է դարձել:

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE