Ուկրաինական «Ձայնը» նախագծի հայ մասնակիցն իր ելույթով հուզել է Թինա Կարոլին (վիդեո)

13:47   15 մարտի, 2021

«Голос країни-11»  նախագծում մեկնարկել են «վոկալային մենամարտերը», որոնց ընթացքում Օլեգ Վինիկը,  MONATIK-ը, Թինա Կարոլն ու DOROFEEVA-ն, որոնք արդեն իսկ թիմեր են կազմել, շարունակել են պայքարը շոուում հաղթանակի համար։

Հազվադեպ հիվանդությամբ Անաստասիա Բուխանցովան եւ ճարտարապետ Ռուդոլֆ Աֆիցերյանն անակնկալ են մատուցել Թինա Կարոլին եւ նորովին են ներկայացրել «Найти своих» երգը՝ գրավելով նրա սիրտն ու երգչուհուն արցունքների հասցնելով։

Անաստասիա Բուխանցովայի եւ Ռուդոլֆ Աֆիցերյանի ելույթից հետո երգչուհին բեմ է բարձրացել նրանց մոտ՝ միասին կատարելու ռոմանտիկ երգը։

MONATIK-ը կանխամտածված է ընտրել Կարոլի կոմպոզիցիան՝ նրան հաճելի անակնկալ մատուցելու համար։ Մարզիչն ընտրություն է կատարել ի օգուտ Անաստասիայի, իսկ Նադեժդա Դորոֆեեւան իր թիմ է վերցրել Ռուդոլֆին։

«‎Голос країни»-ն ուկրաինական վոկալային հեռուստանախագիծ է՝ «The Voice of Holland» ձեւաչափի ադապտացված տարբերակը։ Շոուն միտված է պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ ձայներ որոնելուն։ Ի տարբերություն սովորական վոկոլային շոուների այս դեպքում վոկալի մակարդակի նկատմամբ բարձր պահանջներ կան։ «‎Голоса країни»‎ նախագծի հաղթողը Կիեւում բնակարան կստանա։

Լուսանկարը՝ Instagram

 



© NEWS.am STYLE