«Disney»-ը հրապարակել է Էմմա Սթոունի մասնակցությամբ «Քրուելա» ֆիլմի երկրորդ թրեյլերը

17:27   15 մարտի, 2021

«Disney» ընկերությունը հրապարակել է «Քրուելա» ֆիլմի երկրորդ թրեյլերը. ժապավենում գլխավոր դերը կատարում է Էմմա Սթոունը։

Հոլովակը պատմում է չարագործի ծագման մասին, որը «101 դալմատիններ» ֆիլմում երազում էր շների մորթուց իր համար մուշտակ պատրաստել։ «Քրուելա» ֆիլմի գործողությունները զարգանում են Լոնդոնում 20-րդ դարի 70-ականներին՝ փանք ռոքի ծաղկման շրջանում։ Կադրում լսցում է Նենսի Սինատրայի «These Boots Are Made for Walkin'» երգի քավեր տարբերակը։

Էսթելա դե Վիլ անունով աղջիկն աշխատում է որպես մաքրուհի, սակայն երազում է պրովոկացիոն արվեստով ու դիզայնով զբացվել։ «Սա հնարավորությունների աշխարհ է, եւ ես ծնվել եմ այս կյանքում ինչ-որ մեծ բանի համար»,- ասում է նա։ Բարոնուհի ֆոն Հելմանի (Էմմա Թոմփսոն) Էսթելան տրվում է իր անձի մութ կողմին եւ վերածվում Քրուելայի։ Հերուսհուն համեմատում են Հարլի Քվինի կամ Ջոքերի հետ։

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է փետրվարին։ «Քրուելայի» պրեմիերան նախատեսված է մայիսի 28-ին։ Գլխավոր դերը կկատարի Էմմա Սթոունը, որը «Օսկարի» է արժանացի կանացի լավագույն դերակատարման համար։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Քրեյգ Գիլեսպին, կոստյումների դիզայնի հեղինակի «Օսկարի» դափնեկիր Ջենի Բիվանն է («Խելահեղ Մաքս. զայրույթի ճանապարհ»)։

Լուսանկարը՝ կադր ֆիլմից

 



© NEWS.am STYLE