18:13 15 մարտի, 2021«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը պատկերված է մայրիկի հետ։ Նրանք կադրում մեղմ գրկախառնված են։ «Իմ սիրուն մամա»,- հրապարակումը մակագրել է Լուսինեն։

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում էր սպորտային հագուստ․ սպիտակ հուդի, կապույտ տաբատ, մոխրագույն կոշիկներ եւ վերարկու։ Գեղեցկուհու վարսերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւապաշտպան ակնոցը։