Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը

11:45   16 մարտի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Ժաննան սեւ տաբատ է կրում ու սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գոտին եւ խոշոր ականջօղերը։

Օրերս տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Ժաննան արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում նախընտրել։ Թեեւ լուսանկարը մեկնաբանված չէր, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել. «Մոգական գեղեցկություն ունես», «ռումբ»։



© NEWS.am STYLE