«Ճանապարհը միակ բանն է, որը քեզ երբեք չի դավաճանի…». այսօր ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը

15:31   15 մարտի, 2021

«Նա առանց որեւէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո ու ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության եւ ունայնության մասին: Եվ այս բոլորը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր»… Այսպես է արտահայտվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Յուրի Նիկուլինը հայ կրկեսի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի մասին, որն այսօր՝ մարտի 15 –ին, կդառնար 86 տարեկան:

Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1835 թ-ին Մոսկվայում: Նրա հայրը «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խորհարարն էր:

Մինչ կրկեսում հայտնվելը արտիստը մեծ ուղի է անցել՝ իրեն փորձելով տարբեր մասնագիտությունների մեջ: Հայ կրկեսի մեծ դերասանը կրթությունը ստացել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, երկար տարիներ զբաղվել է բռնցքամարտով, նույնիսկ, մասնակցել բռնցքամարտի Մոսկվայի առաջնությանն ու տարել 9 հաղթանակ: 1954-ին նա արդեն առաջին կարգի բռցքամարտիկ էր:

1959 թ-ին Ենգիբարյանն ավարտել է Մոսկվայի կրկեսային եւ էստրադային արվեստի պետական ուսումնարանը եւ եղել հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ:

1971 թ-ին նա հիմնել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկբնավորելով «Ենգիբարյանական ուղղությունը»:

Կինոյում մեծն ծաղրածուն սկսել է նկարահանվել 1956 թ-ից, իսկ Հենրիկ Մալյանի եւ Լեւոն Իսահակյանի «Ճանապարհ դեպի կրկրես» ֆիլմում Ենգիբարյանը մարմնավորել է ինքն իրեն:

Արտիստի ստեղծագործական ճանապարհն, իսկապես, երկար էր... Նա հյուրախաղերով հանդես է եկել, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ենգիբարյանը նաեւ արձակ ստեղծագործություններ է գրել. իր «Ծաղրածուն՝ աշունը սրտում» գրքում արտիստը նշել է.

«Ճանապարհը միակ բանն է, որը քեզ երբեք չի դավաճանի: Հարմարավետությունը ձանձրացնում է, սերը՝ սառում, մնում է միայն Ճանապարհը եւ ինչ-որ տեղ հեռվում՝ Հույսը, որ կլինի Սեր, կլինի հանգիստ…»:

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972 թ-ին՝ Մոսկվայում: Երեւանում գործում է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան: Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն, որը 2010-ից կոչվում է Լեոնիդ Ենգիբարյանի անունով:

Աղբյուրներ՝ Encyclopedia.am, Avproduction.am, Inpearls.ru

Լուսանկարները՝ Pinterest, Facebook/Լեոնիդ Ենգիբարյան



© NEWS.am STYLE