«Ի՞նչ կա-չկա, брат». Եգոր Կրիդի հայերենը եւ հայ մասնակցի փայլուն կատարումը՝ «ТНТ»-ի «Музыкальная интуиция» շոուի եթերում (վիդեո)

17:05   15 մարտի, 2021

Ռուսական «ТНТ» հեռուստաալիքի «Музыкальная интуиция» նոր շոուի երրորդ թողարկման ժամանակ հայտնի երգիչ Եգոր Կրիդը ոչ միայն գովեստի խոսքեր շռայլեց հաղորդաշարին մասնակցած մեր հայրենակցին՝ Վահագնին, այլեւ ցուցադրեց հայերենի իր գիտելիքները:

«Музыкальная интуиция» հաղորդաշարը թիմային մրցույթ է, միմյանց դեմ խաղում են ռուսական շոու-բիզնեսի հայտնի դեմքերը. նրանք բաժանվում են երկու թիմերի, եւ յուրաքանչյուր թիմ պետք է գուշակի, թե իրենց առջեւ կանգնած տասը մասնակիցներից ովքեր են կարողանում երգել, ովքեր՝ ոչ:

Հաղորդման երրորդ էպիզոդում միմյանց դեմ մրցում էին Եգոր Կրիդի եւ Բաստայի թիմերը, իսկ հայ տիկտոկեր Վահագնը մասնակիցների մեջ էր: Երբ էկրանին հայտնվեց Վահագնի մասին պատմող փոքրիկ հոլովակը, Եգոր Կրիդը միանգամից շեշտեց՝ «Հայերը երգող ազգ են, կարծում եմ՝ Վահագնը երգում է»:

Հայ մասնակիցը «հուսախաբ չարեց» Կրիդի թիմին` փայլուն կատարելով Ռամիլի «Сияй» երգը: Վահագնի կատարումից հետո Կրիդը, նույնիսկ, սկսեց հայերեն խոսել. «Ախպեր, բարեւ Ձեզ, ի՞նչ կա-չկա, брат»:

Վահագնի կատարումը ու Կրիդի հայերենը՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE