Հայտնի են «Օսկար» մրցանակի հավակնորդների անունները

18:59   15 մարտի, 2021

ԱՄՆ-ում ներկայացրել են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը։ Ամերիկյան կինոակադեմիայի հավակնորդների անունները հայտարարել են դերասանուհի Պրիյանկա Չոպրան եւ երաժիշտ Նիք Ջոնասը։

Գլխավոր մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի համար կպայքարեն Լի Այեզկ Չունի «Մինարի», Էմիրալդ Ֆենելի «Խոստումնալից աղջիկը», Դեւիդ Ֆինչերի «Մանկը», Ֆլորիան Զելերի «Հայրը», Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», Քլոի Չժոուի «Քոչվորների երկիրը», Դարիուս Մարդերի «Մետալի ձայնը», Շաքի Քինգի «Հուդան եւ սեւ մեսիան» ժապավենները։

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում ներկայացված են Դեւիդ Ֆինչերը «Մանկ» ֆիլմի համար, Լի Այզեկ Չունը «Մինարիի» համար, Քլոե Չժաոն «Քոչվորների երկիրը», Էմիրալդ Ֆենելը «Խոստումնալից աղջիկը» եւ Թոմաս Վինթերբերգը «Եվս մեկը» ֆիմերի համար։ Վերջինն «Օսկարի» է հավակնում «Լավագույն արսատահմանյան գեղերավետսական ֆիլմ» անվանակարգում։

Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակի կարող են արժանանալ Ռիզ Ահմեդը («Մետալի ձայնը»), Էնթոնի Հոփկինսը («Հայրը»), Հարի Օլդմանը («Մանկ»), Սթիվեն Յանը («Մինարի») եւ Չեդվիկ Բոուզմանը («Մա Ռեյնի. բլյուզի մայրը»)։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում կպայքարեն Վիոլա Դեւիսը («Մա Ռեյնի. բլյուզի մայրը»), Անդրա Դեյը («Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի»), Վանեսա Կիրբին («Կնոջ ֆրագմենտները»), Ֆրենսիս Մաքդորմանդը («Քոչվորների երկիր») եւ Քերի Մալիգանը («Խոստումնալից աղջիկը»)։

Հայտնի է նաեւ, որն Սաշա Բարոն Քոենի «Բորատ 2» կատակերգությունը կպայքարի «Օսկարի» համար երկու անվանակագրում՝ «Լավագույն ադապտացված սցենար» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», որում ներկայացված է Մարիա Բակալովան։ Նա կատարել է գլխավոր հերոսի դստերը դերը։ Սաշա Բարոն Քոենը հավակնում է «Օսկարի» «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ֆիլմի վրա աշխատանքի համար։



© NEWS.am STYLE