«Իմ կյանքի ամբողջ ողբերգությունն այն է, որ ես այլ կերպ էի պատկերացնում աշխարհն ու մարդկանց». Լիլիթ Բասյան

19:19   15 մարտի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել որդու՝ Ալեքսի հետ ու մեկնաբանություններում խոսել իր հույզերի մասին։

«Կարդացեք իմ կյանքի պատմությունը:

Աչքերը հոգու հայելին են, եւ դա հենց այդպես է: Հաճախ իմ հետևորդներն ասում են, որ իմ աչքերում տխրություն կա:

Այո, հենց այդպես է, այնտեղ մեծ տխրություն եւ թախիծ կա՝ իրավիճակներ, հեղաշրջումներ, ողբերգություններ։

Իմ կյանքի ամբողջ ողբերգությունն այն է, որ ես այլ կերպ էի պատկերացնում աշխարհն ու Մարդկանց:

Իմ ուղեղը չի կարող ընդունել կյանքի արդարությունը: Անկեղծ, ես մինչեւ հիմա պայքարում եմ իմ մտքերի հետ: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է ինչ-որ մեկին վիճակված տեսնել այս աշխարհը, իսկ ինչ-որ մեկը կույր է ծնվում:

Իմ գլխում չափազանց շատ հարցեր կան, եւ չափազանց շատ է պայքարն անարդարության դեմ:
Միակ բանը, որը ես ձեռք եմ բերել այս ընթացքում, երախտագիտությունն է: Ես սկսեցի շնորհակալ լինել ամեն ինչի համար, որ կա` ցերեկվա, գիշերվա, իմ ապրած ամեն օրվա համար:

Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը սովորի գնահատել իր կյանքը եւ դադարի բողոքել:
Պարզապես պատկերացրեք, որ դուք այն արեւն եք, որը պետք է տաքացնի այս աշխարհը»,- իր միկրոբլոգում գրել է նա։



© NEWS.am STYLE