«Հայկական շքեղություն». հայ ճանաչված բլոգերը Քսենիա Սոբչակի հետ շրջել է «ՎԱԶ 2101»-ով ու ղափամա հյուրասիրել

19:59   15 մարտի, 2021

«Осторожно! Собчак» ալիքում հրապարակել է Սոչիից հայտնի դերասան Արտյոմ Քալաջյանի հետ հարցազրույցը, որը հայտնի է որպես «Непосредственно Каха» սերիալի հեղինակ։ ՌԴ նախագահի նախկին թեկնածուն Սերգոյի դերատակարի հայրենի քաղաք է գնացել՝ բլոգերին խնդրելով ցույց տալ, թե ինչ է «հայկական շքեղությունը»։

Արտյոմ Քալաջյանը լրագրողին դիմավորել է «ՎԱԶ 2101» մեքենայով։ Ադլերի շրջանի բնակիչների հետ ֆոտոշարքից հետո Արտյոմը ծնողներին ծանոթացրել է Քսենիայի հետ՝ նրան իր «հարսնացուն» անվանելով։ Բլոգերի մայրը «հարսանցուին» դիմավորել է հայկական ազգային կերակրատեսակով՝ ղափամայով։

Լրագրողն Արտյոմի հետ քննարկել է պատերազմը Ղարաբաղում, եւ բլոգերը խոստովանել է, որ այդ թեմայի նկատմամբ անտարբեր չէ եւ ակտիվորեն օգնություն է ցուցաբերել։ Դերասանը պատմել է, որ Հայաստան մեկնելու մտքեր է ունեցել՝ ժողովրդին աջակցելու համար, սակայն ավելի ուշ նրան ասել են, են, որ դա վատ գաղափար է։

Քսենիան Արտյոմի հետ քննարկել է «Непосредственно Каха» կինոժապավենը, որը վերջերս խիստ քննադատել էր կինոքննադատ Badcomedian-ը։ Սոբչակը եւս խոստովանել է, որ ինքն էլ հիացած չէ ֆիլմով։

 



© NEWS.am STYLE