«Սիրո երգը». Կարեն Ասլանյանի նոր տեսահոլովակը՝ հայտնիների մասնակցությամբ

20:05   15 մարտի, 2021

Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սիրո երգը» ստեղծագործության հիման վրա: Երգի հեղինակն Արման Անտոնյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Տիգրան Ավետիսյանը:

Տեսահոլովակում ներկայացաված է հարսանեկան պատմություն, որի «հյուրերին» մարմնավորում են հայտնի դերասաններ Բեն Ավետիսյանը, Եվա Բաղդասարյանը, Դիանա Տոռեսը, Սարգիս Տաշչյանը, Ագնեսա Շահնազարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Խոսրով Նալբանդյանը, Մարի Բադալյանը եւ այլք, իսկ հարսնացուին մարմնավորում է դերասանուհի Լիլիթ Սարգսյանը:



© NEWS.am STYLE