«Նուրբ մայրիկ». Շուշաննա Թովմասյանի լուսանկարը

18:39   16 մարտի, 2021

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ լողափին։ Նա ջինսե տաբատ է կրում, մուգ գույնի բլուզ, որոնք համադրել է մարզակոշիկների հետ։ «Պարզությունը մեծագույն նրբագեղությունն է... Լեոնարդո դա Վինչի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Շուշաննան, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Սիրուն հայուհի», «նրբիկ մամա»։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը հունվարին առաջին անգամ մայր է դարձել, պատկերված էր մայրիկի հետ։ Նա արձակել էր մազերն ու առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Շուշաննան գրել էր․ «Մամ»։ Իսկ նրա երկրպագուներն ու հետեւորդները շնորհավորել էին նրանց տոնը եւ բազում բարեմաղթանքներ հղել։ 



© NEWS.am STYLE