Chanel-ի նոր գովազդային արշավում նկարահանվել է դերասանուհի Իզաբել Աջանիի զարմուհին

18:12   16 մարտի, 2021

Chanel-ը ցույց է տվել նոր գովազդային արշավի առաջին կադրը, որը նվիրված է 11.12 դասական պայուսակին, որը հայտնի է նաեւ որպես Classic Flap Bag։ Նկարահանումները տեղի են ունեցել փարիզյան Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, այդ թվում Café de Flore-ի եւ Castel գիշերային ակումբի հարեւանությամբ։

Հայտնի լուսանկարիչներ Ինես վան Լամսվերդեի եւ Վինուդ Մատադինի օբյեկտիվում հայտնվել են մոդելներն ու նորաձեւության տան ընկերները՝ Աննա Մուգլալիսը, Ռիհաննա վան Ռոմպեյը, Լուիզա դե Շեւվինին եւ 21-ամյա Զոի Աջանին՝ դերասանուհի Իզաբել Աջանիի զարմուհին, հայտնում է WWD-ն։

11.12 պայուսակը 2.55 մոդելի ինտերպրիտացիան է, որը մշակվել է 1950-ականներին։ Այն հայտնի է դարձրել Կարլ Լագերֆելդը։



© NEWS.am STYLE